Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 9,5 հազարը. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 9,5 հազարը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը փետրվարի 20-ից ավելացել է 147-ով, վարակվածներինը՝ 323-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնք հրապարակվել են փետրվարի 25-ին:

Ընդամենը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում համաճարակի սկսվելուց հետո մահացել է 9 հազար 589 մարդ, վարակվել են 23 հազար 694 բնակիչներ:

Լիբերիայում զոհերի թիվը հասել է 4 հազար 37-ի, վարակվածներինը՝ 9 հազար 238-ի: Սիեռա Լեոնեում մահացել է 3 հազար 461 մարդ, վարակվել են 11 հազար 301-ը: Գվիենայում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 2 հազար 91 եւ 3 հազար 155:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է 20 մարդ, մահացել են ութը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում