Միջազգային

Սիրիացի զինվորականները շվեդ լրագրողին ազատ են արձակել մեկշաբաթյա գերությունից հետո

1 րոպեի ընթերցում

Սիրիացի զինվորականները շվեդ լրագրողին ազատ են արձակել մեկշաբաթյա գերությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերն ազատ են արձակել մեկ շաբաթ իրենց մոտ գերության մեջ գտնվող շվեդ լրագրող Իոկիմ Մեդինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես լավ եմ, միայն հոգեբանական և ֆիզիկական հոգնածություն եմ զգում»,-շվեդական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Մեդինան: Վերջինիս խոսքերով, նրան թարգմանչի հետ միասին բռնել են հսկիչ անցագրային կետերից մեկում: Հարցաքննությունից հետո նա մոտ մեկ շաբաթ փակված է եղել մեկուսարանում: «Բանտախցում մութ էր, այնտեղ կեղտոտ էր և արյունոտ, ես ինձ վատ էի զգում: Ինձ հարցնում էին այցիս նպատակի, Թուրքիայի, Իսրայելի և քրդերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին»,-ասել է Մեդինան: Միաժամանակ նա ընդգծել է, որ սիրիացի զինվորականներն իրեն բռնության չեն ենթարկել:

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում են զինված բախումները, որոնց հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 200 հազար մարդ: Կառավարական զորքերին դիմադրություն են ցույց տալիս ահաբեկչական տարբեր խմբավորումների պատկանող զինյալներ: Առավել ակտիվ են Իսլամական պետությանը պատկանող զինված խմբավորումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում