Սիրիական բանակը Հալեպի հյուսիսում մի քանի գյուղեր է ազատագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսում գտնվող Ռաթյան, Հարդաթնին և Բաշքաուի գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, այդ թվում` նրանց ղեկավարները: Բանակը փակել է Հալեպի հյուսիսում գտնվող, դեպի թուրքական սահման տանող ճանապարհը: Թեժ բախումները շարունակվում են:

Բանակը առաջ է ընթացել նաև Մլահի ագարակներում, արևմտյան հատվածում հսկողություն է հաստատել 2 ագարակների վրա:

Տեղեկություններ կան այն մասին, որ Հալեպի բնակելի թաղամասերը փետրվարի 17-ին ահաբեկչական հարձակման են ենթարկվել: Հրթիռակոծության հետևանքով, նախնական տեղեկություններով, 5 մարդ է զոհվել:

Փետրվարի 16-ին Հալեպի Սըրյան բնակելի թաղամասում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխաներ: Հրթիռակոծության հետևանքով ևս 2 տասնյակ մարդիկ էին վիրավորվել:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամկիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը