Թուրքիայում ցանկանում են Քիմ Քարդաշյանի անունով տարրական դպրոց և պանրի տեսակ կոչել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Daily Mail պարբերականի կողմից հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի մասին պատմությունը հրապարակելուց հետո հայազգի աստղի անվան շուրջ լուրջ եռուզեռ է սկսվել Կարսի Քարաքալե գյուղում, որտեղից էլ սերում են հեռուստաաստղի նախնիների արմատները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Ohaber.com կայքը, Քարաքալեի բնակիչների մեծ մասը ոգևորված է «Քարդաշյանի համագյուղացին լինելու» փաստով:

500-ից ոչ ավելի բնակիչ ունեցող գյուղ այցելած լրագրողներին քարաքալեցիները ցույց են տվել հին հայկական, մեծամասամբ կիսաքանդ տները, որոնք, ըստ նրանց, կարող էին պատկանել Քարդաշյանների ընտանիքին: Այդ տներից մեկն էլ ներկայում ծառայում է որպես տարրական դպրոց: Այժմ հայկական հետքը պահպանած գյուղի բնակիչների մի մասը սկսել է պնդել, որ գյուղի տարրական դպրոցը վերանվանվի Քարդաշյանի անունով, սակայն մյուս մասը դեմ է արտահայտվում այդ գաղափարին` հաշվի առնելով աստղի անվան հետ կապված սկանդալները:

Այն բանից հետո, ինչ լրագրողը հայտնում է ներկաներին, որ այս տարի Քիմը կարող է այցելել Հայաստան, ներկաներից մեկը հայտարարում է. «Ամոթ կլինի, եթե այնտեղ գնա ու այստեղ չգա»:

Քիմի անվան շուրջ ոգևորությունն այն աստիճանի է հասել գյուղում, որ ոչ միայն տեղի աղջիկները սկսել են «քարդաշյանական դիրքերով» նկարվել հայկական գերեզմանատանը գտնվող շիրմաքարերի և հայկական տների մոտ, այլ նաև ոմանք խոսում են «Կարսի Քաշար» տեսակի պանիրն անվանել «Կարս Քարդաշյան» կամ «Քարդաշյան Քաշար» անունով:

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի նախնիները հրաշքով են փրկվել Հայոց ցեղասպանությունից եւ հայտնվել ԱՄՆ-ում: Ամերիկյան Daily Mail թերթն անդրադարձ է կատարել Քարդաշյանի նախնիների պատմությանն ու ներկայացրել դեռեւս չհրապարակված փաստաթղթեր, թե ինչպես են Քարդաշյաները յուրահատուկ կերպով փախել առաջին աշխահամարտից եւ Հայոց ցեղասպանությունից: այդ ժամանակ Քարդաշյանները եղել են Քարդաշովս՝ ռուսական տարբերակով։ Ընտանիքը լքել է Արդահանի գավառի հայրենի Կարակալա գյուղը 19-րդ դարի վերջին և ուղևորվել Գերմանիա։ Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշյանը լքել է Կարակալան 1913թ.։ Նա Գերմանիայից տեղափոխվել է Ամերիկա և սկսել նոր կյանք։

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը