Հալեպում ահաբեկչական հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սըրյան բնակելի թաղամասում փետրվարի 16-ին ահաբեկչական հարձակման հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունից տեղեկություններ են ստացվել, որ հրթիռակոծության հետևանքով ևս 2 տասնյակ մարդիկ են վիրավորվել, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցներ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հրասանդներն արձակվել են Բանի Զեյդ թաղամասից, որտեղ տարածվել է «Լիուա շահադա բադր» կոչվող ահաբեկչական խմբավորումը, որը հարձակումներ է իրականացնում քաղաքի անվտանգ թաղամասերի ուղղությամբ:

Մարդկային վնասներից բացի, ահաբեկչական հարձակման հետևանքով նյութական վնասներ են կրել բազմաթիվ տներ, խանութներ և մեքենաներ:

Հայաշատ Հալեպը 2012թ.-ի ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Հայերեն

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ