ԿՈՊԵՆՀԱԳԵՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի մայրաքաղաքում շուրջ 15 ժամ տեւած հակաահաբեկչական գործողությունն ավարտվում է: Նորրեբրո կայարանի մոտ ոստիկանությունը ոչնչացրել է իրենց ուղղությամբ կրակ բացած տղամարդուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դանիական ոստիկանությունը կարծում է, որ դա այն հանցագործն է, որ երկու զինված հարձակում էր իրականացրել «Քրուդթենդեն» սրճարանում եւ Կրիստալգադե փողոցում գտնվող սինագոգում:
Ենթադրությունը հենվում է անվտանգության տեսախցիկների միջոցով արված տեսաձայնագրության վրա: Այդուհանդերձ, ոստիկանության խոսքով, այն պահանջում է լրացուցիչ ապացույցներ: