Սիրիական բանակը նոր տարածքներ է գրավել Դամասկոսի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը փետրվարի 11-ի առավոտյան վերականգնել է Դամասկոսի հարավ-արևմուտքում Դեր Մաքր գյուղաքաղաքի անվտանգությունը, ինչպես նաև վերահսկողություն հաստատել Արուս և Սարջա բլուրների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը շարունակում է այնտեղ պայքար մղել ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների դեմ՝ մեծ վնասներ հասցնելով դրանց: Աղբյուրի տեղեկացմամբ զինյալները լուրջ վնասներ են կրել Դարաայի շրջանի արևելյան հատվածում գտնվող Լաջա շրջանում:

Տեղեկություններ կան, որ բանակն առաջ է ընթանում Խարաբա գյուղաքաղաքի ուղղությամբ՝ լուրջ վնասներ հասցնելով զինյալներին:

Տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Իդլիբի գյուղերում, մասնավորապես, Մաարաթ Մասրին, Բանշ, Աբու Դուհուր, Այն Սաուդա, Ջաբալ Արաբին բնակավայրերում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը զինված ահաբեկչական խմբավորումների դեմ լայնածավալ գործողությունների ընթացքում իր ձեռքի տակ է առել Դարաայի շրջանի Դեր Ադաս գյուղաքաղաքը և Ալ Մասիհ բլուրը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` բանակը վերականգնել է Դարաայի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղաքաղաքի անվտանգությունը, Ալ Մասիհա բլրի մերձակայքում ոչնչացվել են ահաբեկիչների վերջին թաքստոցները:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը