ԱՄՆ-ի՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարող զինվորականների մեծ մասը Աֆրիկայից կվերադառնա հայրենիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1,5 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնք Արեւմտյան Աֆրիկայի երկրներին օգնություն են ցուցաբերում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարում, մինչեւ այս տարվա ապրիլի վերջը կվերադառնան հայրենիք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը, այդ որոշումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունվել Է այն կապակցությամբ, որ միջազգային հանրակցության ընդհանուր ջանքերով հաջողվել Է կասեցնել այդ մահացու վտանգավոր հիվանդության համաճարակը:

«Մենք ոգեւորված ենք այն բանից, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվը նվազում Է, թեեւ անհանգստացած ենք Գվինեայում վարակման դեպքերի աճի եւ Սիեռա Լեոնեում հիվանդների թիվն Էլ ավելի կրճատելու անկարողության կապակցությամբ»,-ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ դրանում նաեւ նշվում Է, որ Միացյալ Նահանգներն առաջվա պես այդ խնդիրը կպահի ուշադրության կենտրոնում եւ Արեւմտյան Աֆրիկայում կթողնի իր շուրջ 100 զինծառայողների, որոնք կշարունակեն տեղի բնակիչներին օգնություն ցույց տալ Էբոլա վիրուսի դեմ մղվող պայքարում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայում հասել Է 9162-ի, վարակվել Է 22 հազար 859 մարդ: Հատկապես տուժել են Լիբերիայի, Սիեռա Լեոնեի եւ Գվինեայի բնակիչները:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում