Սերժ Թանկյանը երևանյան համերգը համարել է ցեղասպանության տարելիցի պատշաճ հիշատակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Wake Up the Souls» շրջագայության գագաթնակետն է համարել երևանյան բացօթյա համերգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ asbarez.com կայքը զրուցել է Թանկյանի հետ շրջագայության և այլ հարցերի շուրջ: Նշվում է, որ շրջագայության ընթացքում համերգներ կանցկացվեն Լոս Անջելեսում, Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում և Երևանում:

Սերժ Թանկյանը նշել է, որ System of a Down խումբը երբևէ հանդես չի եկել Հայաստանում, և շրջագայության երևանյան անվճար համերգը կլինի Հայոց ցեղասպանության տարելիցի պատշաճ հիշատակում:

«Մենք նաև նախատեսում ենք, որ շոուն հեռարձակվի հեռուստատեսությամբ և համացանցով, որպեսզի յուրաքանչյուրը մեզ հետ լինի Երևանի Հանրապետության հրապարակում»,-նշել է նա՝ հավելելով, որ «Wake Up the Souls»-ն իր առջև նպատակ է դրել ոչ միայն ավելացնել ցեղասպանության վերաբերյալ իրազեկումը, այլև արդարարության կոչնակ լինել: Թանկյանը ոգևորվել է թուրքական հասարակության որոշ հատվածների փոփոխությունից, որոնք «զարմանալի աշխատանք են անում՝ փորձելով այնպես անել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»,- ընդգծել է երգիչը:

Թանկյանը խոսել է նաև իր մեկ այլ նախագծի` նոր «1915» ֆիլմի մասին, որը կներկայացվի այս տարի: Խաղարկային ֆիլմի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Կինոնկարը կներկայացվի ապրիլի 24-ին:

«Ես կարծում եմ, որ «1915»-ն իսկապես շատ հետաքրքիր, եզակի դրամա է, որը վերաբերում է մի յուրահատուկ թեմայի, որը ֆիլմերում չի ներկայացվել: Ինձ համար ֆիլմն առնչվում է սփյուռքի վնասվածքի՝ կորստի հետ: Հնարավոր է, որ դա անձնական է, սակայն կորստի ուղերձը համաշխարհային է»,- նշել է Թանկյանը՝ հավելելով, որ ամիսներ աշխատել է երաժշտության վրա: Նա հույս է հայտնել, որ ֆիլմը մրցանակներ կշահի:

Թանկյանը խոսել է նաև իր անձնական կյանքի մասին: «Հայրիկ լինելը հիասքանչ է: Սա ամենակարևոր բանն է ինձ համար»,- հավելել է նա՝ փաստելով, որ իր կյանքը փոխվել է:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել