Տարեսկզբից առաջին անգամ Արեւմտյան Աֆրիկայում աճել է Էբոլա վիրուսով հիվանդացությունը. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից ի վեր առաջին անգամ Արեւմտյան Աֆրիկայում անցած շաբաթ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդացության դեպքերի աճ է նկատվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նրա տվյալներով՝ հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 1-ը գրանցվել է վտանգավոր հիվանդության 124 նոր դեպք՝ 80-ը Սիեռա Լեոնեում, 39-ը՝ Գվինեայում, եւ 5-ը՝ Լիբերիայում:

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ մինչ այժմ ցուցանիշներն անշեղորեն նվազում էին, իսկ հունվարի 18-ից մինչեւ 25-ը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում հիվանդացությունը նվազել էր մինչեւ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ՝ 99 հիվանդացած:

Ինչպես նշում է ԱՀԿ-ն, Գվինեայում հիվանդության «աշխարհագրության» ընդլայնումը, Սիեռա Լեոնեում վիրուսի շարունակվող տարածումը եւ համաճարակի դեմ պայքարի միջոցառումներին տեղական մի շարք համայնքների կողմից ցուցաբերվող դիմադրությունը «ցույց են տալիս, որ Էբոլայի համաճարակի դեմ պայքարը դեռեւս զգալի խնդիրների է բախվում»: ԱՀԿ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ անձրեւների սեզոնի մոտենալու կապակցությամբ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել Էբոլայի դեմ, «հատկապես հեռավոր շրջաններում, որտեղ անհամեմատ ավելի դժվար է հասնել»:

ԱՀԿ-ի փետրվարի 1-ի տվյալների համաձայն՝ աշխարհում Էբոլա տենդից մահացել է 8981 մարդ, վարակվել են 22 հազար 495-ը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում