Միջազգային

Աֆրիկայում 9000 մարդ մահացել է Էբոլա վիրուսից

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում 9000 մարդ մահացել է Էբոլա վիրուսից

ԺՆԵՎ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ժնեւում հրապարակել է Աֆրիկայում էբոլա վիրուսի մասին կատարած վերջին հետազոտությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, համաձայն այդ հաղորդագրության` Սեւ մայրցամաքում էբոլա վիրուսից մահացել է շուրջ 9000 մարդ, եւս 22 հազար 334 հոգի համարվում են վարակակիր: Համեմատելով հունվարի 30-ին հրապարակված տվյալների հետ, պարզվում է, որ մի քանի օրում Էբոլան 92 հոգու կյանք է խլել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում