Սիրիայում հունվարին գրանցվել է զոհերի թվի ամենացածր ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարինՍիրիայումգրանցվել է զոհերի թվի ամենացածր ցուցանիշը վերջին2,5 տարվա ընթացքում ընթացքում ՝ կազմելով 2683 մարդ, որի մեջ ընգրկված է զոհված խաղաղ բնակիչների, զինվորականների և զինյալների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհերից ավելի քան հազարը խաղաղ բնակիչներ են, որոնցից 65-ը երեխաներ են, 50-ը` կանայք: 20 բնակիչներ մահապատժի են ենթարկվել ԻՊ-ի կողմից:

Սպանված օտարազգի զինյալները թիվը կազմել է 877, որոնց մեծամասնությունը ԻՊ-ի ահաբեկիչներ են: Եվս 382-ը սիրիական բանակի զինվորականներ են: Իսկ ազգային պաշտպանական և կառավարական ուժերի կողմից կռվողներից զոհվել են 313-ը:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել 200 հազարի: Միլիոնավոր սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, լքել են իրենց հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում Լիբանանում, որտեղ սիրիացի փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը:

Հայերեն

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց