Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլին այցելելու Է Վրաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստան պլանավորված Է ապրիլին. սպասվում են նրա հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին Մինսկում հայտնել Է Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Լեոնիդ Զայացը:

«Նշանակալի իրադարձությունը՝ երկու երկրների նախագահների հանդիպումը Վրաստանում, տեղի կունենա ապրիլին»,-ասել Է նախարարը տնտեսական համագործակցության գծով բելառուսա-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նա վրացական պատվիրակությանն առաջարկել Է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման քայլերը: Զայացը նշել Է, որ դրա մակարդակը չի կարող բավարարել երկու կողմերին, քանի որ չի համապատասխանում երկրների ներուժին:

Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարարն առաջարկել Է քննարկել միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը, որպեսզի «ապրիլին նախագահներին կներկայացվեն գործնական աշխատանքի արդյունքները»:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները