Միջազգային

Միացյալ Նահանգներում կրկին ուժգին ձնամրրիկի վտանգ կա

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում կրկին ուժգին ձնամրրիկի վտանգ կա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Միջին Արեւմուտքը եւ հյուսիս-արեւելքը կրկին հայտնվել են ձնամրրիկի վտանգի տակ: Համաձայն կանխատեսումների, վատ եղանակային պայմանների թիրախում կհայտնվի մոտ 100 մլն մարդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, Միջին Արեւմուտքում ձյան տեղումները կսկսվեն արդեն մի քանի ժամից, իսկ հյուսիս-արեւելքում` երկուշաբթի օրվա գիշերը: Նյու-Յորքում, Բոստոնում եւ Չիկագոյում կարող է տեղալ մինչեւ 30 սմ ձյուն: Կոմունալ ծառայություններն արդեն նախապատրաստել են ձնահավաք տեխնիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում