Միջազգային

Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետևանքով 6 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետևանքով  6 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալպերում խոշոր ձնահոսքից հետո ֆրանսիացի վեց լեռնադահուկորդի մարմին է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը», պատահարը տեղի է ունեցել Վերին Ալպերի Կեիրաս լեռնային շրջանում` անցած շաբաթ օրը: Վեց հմուտ լեռնադահուկորդներից բաղկացած խումբը արշավի է դուրս եկել վաղ առավոտյան և պետք է վերադառնար ճաշից հետո, սակայն դա տեղի չի ունեցել. կորած մարդկանց որոնելու համար ուղղաթիռ է ուղարկվել:

Լեռնադահուկային սեզոնի բացման սկզբից մինչ այժմ Ֆրանսիական Ալպերում ձնահոսքերի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է տասը մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում