Միջազգային

Կիևի Դնեպրովսկի շրջանում պայթյուն է որոտացել

1 րոպեի ընթերցում

Կիևի Դնեպրովսկի շրջանում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի Դնեպրովսկի շրջանում շաբաթ գիշերը հզոր պայթյուն է որոտացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է ՆԳՆ-ի մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը: «Ըստ նախանական տեղեկությունների, տոնական երեկույթի ժամանակ տեղի սրճարաններից մեկն է մտել մի տղամարդ և սպառնացել է պայթեցնել այն: Սրճարանի հաճախորդները նրան դուրս են բերել: Պայթյունը որոտացել է արդեն սրճարանից դուրս: Դեպքի վայր են ժամանել մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները և իրականացրել են օպերատիվ միջոցառումներ»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Տուժածների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` անհայտ անձը շենքերից մեկի բակում նռնակ է պայթեցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում