Ամերիկացի գիտնականները Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումներ կսկսեն Արեւմտյան Աֆրիկայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները շուտով Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին լիարժեք փորձարկումները կսկսեն Արեւմտյան Աֆրիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Կենտրոնի գիտնականները համագործակցելու են Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի կառավարությունների հետ, որպեսզի սկսեն ZMapp եւ TKM-100-802 երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են համապաստախանաբար ԱՄՆ-ում եւ Կանադայում»,- նշել են փորձագետները:

«Էբոլայի դեմ արդյունավետ պատվաստանյութը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել եւ օգնել հսկողության տակ առնելու համաճարակը»,- ընդգծել է Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները վկայում են, որ աշխարհում Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 8 հազար 641-ի, վարակված է 21 հազար 724 մարդ:

Ինչպես ընդգծում է ԱՀԿ-ն, Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում, հիվանդության տարածման տեմպերը «շարունակում են դանդաղել»: Անցած շաբաթվա ընթացքում Գվինեայում գրանցվել է հիվանդանալու 20, Լիբերիայում՝ 8, եւ Սիեռա Լեոնեում՝ 117 դեպք: Արեւմտյան Աֆրիկայում համաճարակի ընթացքում հիվանդացել է 828 բուժաշխատող, որոնցից 499-ը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում