Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 8 հազար 371-ի

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 8 հազար 371-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 8 հազար 371-ի, վարակվել է 21 հազար 171 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հունվարի 12-ին հրապարակված տվյալները:

Հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

Հունվարի 9-ին ԱՀԿ-ի հրապարակած վիճակագրական տվյալների համեմատությամբ զոհերի թիվն ավելացել է 82-ով, վարակվածներինը՝ 85-ով:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ գրանցվել է 20 վարակված եւ 8 մահացած:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում