Միջազգային

Աֆրիկայում արագորեն աճում Է միլիոնատերերի թիվը

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում արագորեն աճում Է միլիոնատերերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայում վերջին ժամանակներս արագորեն աճում Է միլիոնատերերի թիվը, որոնք ներկայում արդեն 3 հազարից ավելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Maghreb Arabe Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով UBS շվեյցարական բանկի զեկույցին:

Հետազոտույթան մեջ նշվում Է, որ աֆրիկացի հարուստների ընդհանուր կարողությունը հասնում է 395 մլրդ դոլարի:

Տարածաշրջանը, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի հետ միասին, այս տարի արձանագրել Է միլիոնատերերի թվաքանակի աճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Նրանք առավել մեծ թիվ են կազմում Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 835: Հաջորդ տեղերում են՝ Նիգերիան (645), Եգիպտոսը (595), Քենիան (170), Տանզանիան (120), Անգոլան (115):

Զեկույցում ներկայացված են նաեւ Աֆրիկայի այն քաղաքները, որտեղ առավել մեծ թվով միլիոնատերեր են ապրում: Դրանք են՝ Լագոսը (520), Յոհաննեսբուրգը (450), Կահիրեն (445), Քեյփթաունը (150) եւ Նայրոբին (135), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում