Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: «Կիևում նախատեսվում են Բելառուսի ղեկավարի բանակցությունները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ»,-նշված է հաղորդագության մեջ: Մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն, նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են բելառուսա-ուկրաինական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվելու նաև միջազգային հարցերի:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ուկրաինացի պաշտոնակից Պյոտր Պորոշենկոն իրեն հանդիպման առաջարկ է ներկայացրել, որը հնարավոր է կայանա դեկտեմբերի 21-ին: Միաժամանակ Բելառուսի նախագահը հանդես էր եկել Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի կարգավորման նպատակով հանդիպման անհրաժեշտության օգտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում