Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի տարածման շուրջ հարյուր օջախ է պահպանվում. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա վիրուսով ախտահարված երկրներում մահացու տենդի շուրջ հարյուր օջախ է պահպանվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Էբոլայի դեմ պայքարի հատուկ դեսպանորդ Դավիթ Նաբարոն: Նա հաստատել է, որ առանձին շրջաններում նկատվել է վարակվածների թվի կրճատում, բայց այլ շրջաններում այն շարունակում է աճել:

«Ներկայում մենք համաճարակի գոտու երկրների տարածքում արձանագրել ենք վիրուսի բազմաթիվ ոչ մեծ օջախներ, թվով՝ շուրջ հարյուր: Դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է վիրուսի տարածման տարբեր ինտենսիվությամբ»,- ասել է նա:

Մեկնաբանելով Սիեռա Լեոնեի իրադրությունը, որի իշխանությունները հայտնել են տենդի տարածման տեմպերի դանդաղելու մասին, Նաբարոն նշել է, որ իրադրության բարելավում է նկատվել երկրի ոչ ամբողջ տարածքում:

Գնահատելով ամբողջ տարածաշրջանի իրադրությունը՝ նա առանձնակի մտահոգություն է հայտնել Գվինեայում, նախ եւ առաջ նրա հեռավոր շրջաններում տիրող վիճակի կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քրատուղարի հատուկ դեսպանորդը կոչ է արել թույլ չտալ հիվանդության տարածումն այլ պետությունների տարածք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, մոլեգնող համաճարակի հետեւանքով մահացել է 6 հազար 388 մարդ, եւս 18 հազարը վարակված են:

Դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Էբոլա վիրուսի համաճարակին արտակարգ հակազդման գծով համաշխարհային կազմակերպության առաքելության նոր ղեկավարի նշանակման մասին: Խոսքը վերաբերում է Մավրիտանիայի ներկայացուցիչ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդին, որը կփոխարինի ամերիկացի Էնթոնի Բենբերիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները