Միջազգային

Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 4 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 4 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավարևմտյան Սինչուան արվարձանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է չորս մարդ, ևս 54-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, չինացի սեյսմոլոգների հաղորդած տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա: Տարբեր աստիճանի ավերածությունների են ենթարկվել 25 հազար տներ, ավելի քան վեց հազար բնակիչներ ժամանակավորապես տեղափոխվել են անվտանգ տարածքներ: Ավելի վաղ հայտարարվել է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել է Քանդինեի օդանավակայանը, ինչը, սակայն, ավիափոխադրումների բնականոն հունի վրա չի ազդել: Բացառությամբ երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող Թագուն քաղաքի, մյուս տարածաշրջաների հեռահաղորդակցության և էներգամատակարարման համակարգերը չեն տուժել:

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և վարչապետ Լի Կեցյանը հանձնարարել են կարճ ժամանակահատվածում վերացնել աղետի հետևանքները, ինչպես նաև օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքով տուժածներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում