Միջազգային

ԱՄՆ-ում ոստիկանը խաղահրապարակում կրակել է 12-ամյա երեխայի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ոստիկանը խաղահրապարակում կրակել է 12-ամյա երեխայի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ոստիկանը ծանր վիրավորել է 12-ամյա տղայի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, քաղաքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ զինված ինչ-որ տղամարդ մտել է մանկական խաղահրապարակ: Ահազանգով խաղահրապարակ ժամանած իրավապահ մարմինների երկու աշխատակիցները նշված վայրում գտնվող երեխային հրահանգել են բարձրացնել ձեռքերը և հանձնվել, սակայն երեխան չի ենթարկվել: Այդ ժամանակ ոստիկաններից մեկը կրակել է երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է նրա կրծքին: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Տուժածի առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ոստիկանության բաժանմունքում հայտնել են, որ երեխայի մոտ զենք է հայտնաբերվել: Նման պարագայում ոստիկանը գործել է սահմանված կանոններին համապատասխան և իրավունք է ունեցել կրակ բացելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում