Միջազգային

Նոր Զելանդիան բժիշկներ կուղարկի Արեւմտյան Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան բժիշկներ կուղարկի Արեւմտյան Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի կառավարությունը Էբոլա վիրուսի բռնկման դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար որոշել Է Արեւմտյան Աֆրիկա ուղարկել 24 բուժաշխատողների: Առողջապահության նախարար Ջոնաթան Քոուլմանը հայտարարել Է, որ բոլոր բժիշկները լինելու են կամավորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստաալիքին:

Կամավորներն աշխատելու են 100-տեղանոց նոր կլինիկայում, որն այժմ Սիեռա Լեոնեում կառուցում Է Ավստրալիան: Նաեւ Նոր Զելանդիան վիրուսի դեմ պայքարելու համար կուղարկի շուրջ 1,6 մլն դոլար: Ընդամենը երկիրն այդ նպատակով հատկացրել Է գրեթե 4 մլն դոլար:

Էբոլա տենդից զոհված մարդկանց ընդհանուր թիվը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների, հասել Է 5 հազար 177-ի՝ 14 հազար 413 վարակվածներից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում