Արեւմտյան Աֆրիկայում չի հաջողվում զսպել Էբոլայի համաճարակը. Պետդեպարտամենտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի երկրներում առայժմ չի հաջողվում կանգնեցնել Էբոլա տենդի տարածումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի Սենատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտնել է պետքարտուղարի առաջին տեղակալ Հիզեր Հիգինբոտոմը:

«Մենք տեսնում ենք առանձին հուսադրող նշաններ, բայց ակներեւ է, որ համաճարակն առայժմ չի վերահսկվում»,- նշել է նա: Հիգինբոտոմը հավելել է, որ «ԱՄՆ-ում հիվանդության մի քանի դեպքերը ցույց տվեցին, որ այն ազգային անվտանգության հարց է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը:

ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 9-ի տվյալներով, վիրուսից առավել տուժած արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, մահացել է 5147 մարդ:

Ընդամենը վիրուսի զոհ է դարձել արդեն 5160 մարդ: Դրանով վարակվել է 14 հազար 98 մարդ:

Էբոլայով հիվանդացածների թվի կտրուկ աճ է դիտվել Սիեռա Լեոնեում, որտեղ նոյեմբերի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 421 մարդու մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում