Միջազգային

Աֆրիկայում Էբոլայի բռնկումը կհաջողվի վերացնել 6-9 ամսվա ընթացքում. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

Աֆրիկայում Էբոլայի բռնկումը կհաջողվի վերացնել 6-9 ամսվա ընթացքում. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այն կարծիքին Է, որ Էբոլա վիրուսի բռնկումն Աֆրիկայում կհաջողվի վերացնել վեցից ինն ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Սյուզանա Յակաբը:

«Կան այն բանի մի քանի դրական նշաններ, որ առայժմ ձեռնարկված միջոցների արդյունքներն, օրինակ, Լիբերիայում, ցույց են տալիս վիրուսի տարածման որոշակի դանդաղում, բայց դա հարկավոր Է զգուշությամբ ընդունել: Վիրուսի տարածումը նախկինի պես ավելի արագ Է ընթանում, քան դրան հակազդելու միջոցառումները: Գործողության մեր ղեկավարը, որը վերջին 48 ժամն անցկացրել Է համաճարակի Էպիկենտրոնում, նախկինի պես այն կարծիքին Է, որ համաճարակին կարելի Է հաղթել առաջիկա վեցից ինն ամիսների ընթացքում, ինչը շատ լավ նորություն Է»,-ասել Է Յակաբը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում Էբոլա տենդի զոհերի թիվը կարող Է գերազանցել 5 հազարը՝ վարակման 13703 դեպքերից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում