Դավթաշենում բախվել են «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 26-ին` ժամը 13.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 34LF228 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա. ծնված 1951թ.) բախվել է «Մերսեդես» մակնիշի 35TS204 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Հ. Բ.) և կողաշրջվել:Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը, պարամեդիկները ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում