Իտալիան Էբոլա վիրուսի դեմ նոր պատրաստուկ կուղարկի Աֆրիկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորենցիայում գտնվող Քիմիադեղագործական ռազմական ինստիտուտն ավարտել է այն դեղի փորձարկումների առաջին փուլը, որը կարող Է արդյունավետ միջոց դառնալ Էբոլա վիրուսի դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցինը՝ ելույթ ունենալով Rai Uno հեռուստաալիքով:

Նրա խոսքով՝ նոր բժշկական պատրաստուկի առաջին հազար դեղաչափը մոտ ժամանակներս կուղարկվի Սիեռա Լեոնե: Լորենցինը հավաստել է, որ Իտալիայում արդեն «անհարկի խուճապի ալիք Է բարձրացել» Էբոլա տենդի պատճառով: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Ապենիններում առայժմ չի գրանցվել այս վտանգավոր հիվանդությամբ վարակվելու որեւԷ դեպք:

Օրական չորսից վեց իտալացիներ են դիմում առողջապահության մարմիններ՝ Էբոլա տենդի կասկածանքով, սակայն իրականում նրանց տկարությունը ոչ մի առնչություն չունի դրա հետ: Մոտ օրերս երկրում կստեղծվի անվճար հատուկ հեռախոսահամար, որով բոլոր ցանկացողները կարող են շուրջօրյա ստանալ մասնագետների խորհրդատվություններն իրենց կասկածների վերաբերյալ, նշել Է նախարարը:

Լորենցինը բնավ համաձայն չԷ «Հյուսիսի լիգա» ընդդիմադիր կուսակցության ղեկավարության առաջարկությանը, որը ներկայիս համաճարակի պատճառով պահանջել Է չեղյալ հայտարարել Շենգենի համաձայնագրերի գործողությունը: Նրա կարծիքով՝ այդ առաջարկությունն ունի զուտ քաղաքական պատճառներ, Եվրոպայում տեղաշարժման ազատության վերացումը «վիթխարի վնաս կհասցնի մարդկանց առողջությանն ու տնտեսությանը»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ընդամենը հոկտեմբերի 19-ի դրությամբ այն հինգ երկրներում, որտեղ հայտնաբերվել Է Էբոլա վիրուսը, գրանցվել են վտանգավոր հիվանդությամբ 9936 վարակվածներ եւ դրանից 4877 մահացածներ: Խոսքը վերաբերում Է Գվինեայի, Լիբերիայի, Սիեռա Լեոնեի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի մասին տվյալներին: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել Է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա տենդի համաճարակի ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում