ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չեղյալ է հայտարարել այցը Աֆրիկայի՝ Էբոլա վիրուսից տուժած երկրներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի վերջին պլանավորված ուղեւորություննը Արեւմտյան Աֆրիկայի այն երկրներ, որոնք առավել շատ են տուժել Էբոլա տենդից, ինչը պայմանավորված է դրանց կառավարությունների աշխատանքին չխանգարելու ցանկությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գվինեա, Լիբերիա եւ Սիեռա Լեոնե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը պետք Է կայանար հոկտեմբերի 31-ին եւ ցուցադրեր, որ Էբոլա վիրուսով վարակվելու վախերը, որոնք տանում են տարածաշրջանի միջազգային մեկուսացման, ուռճացված են: Ենթադրվող ուղեւորության մասին հրապարակավ չԷր հայտարարվել, բայց անցած շաբաթ Պան Գի Մունի շրջապատին հիշեցրել էին համապատասխան այցագրեր ստանալու անհրաժեշտության մասին:

Foreign Policy հրատարակությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդում Է, որ դրանից քիչ անց ՄԱԿ-ի աշխատակիցները, որոնք պետք Է ուղակցեին գլխավոր քարտուղարին, այցի չեղարկման ծանուցագիր են ստացել:

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը հավաստել Է, որ Արեւմտյան Աֆրիկայի երկրներ այցը պլանավորվում Էր, բայց այդ ուղեւորության վերաբերյալ վերջնական որոշում այդպես Էլ չի ընդունվել:

«Կարեւոր Է պահպանել հավասարակշռությունը այն օգուտի, որը բերում են նման գործուղումները, եւ այն անհարմարությունների միջեւ, որոնք գլխավոր քարտուղարի այցը կարող Էր ստեղծել ինչպես ՄԱԿ-ի տեղական ստորաբաժանումների, այնպես Էլ տեղական կառավարությունների գործունեության համար, որոնք առանց այդ Էլ շատ աշխատանք ունեն»,-ասել Է Դուժարիկը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին Գվինեայում հիվանդության բռնկման պահից սուր վիրուսային ինֆեկցիայի զոհ Է դարձել 4555 մարդ, վարակված են 9216-ը: Գործնականում մահվան եւ վարակման բոլոր դեպքերը բաժին են ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին: ԱՄՆ-ում երեք մարդ Է վարակվել վիրուսով, նրանցից մեկը մահացել Է, Իսպանիայում վիրուսը հայտնաբերվել Է միայն մեկ մարդու մոտ: «Նիգերիայում գրանցվել Է մահվան ութ եւ վարակման քսան դեպք, իսկ Սենագալում հիվանդացել Է մեկ մարդ: Վերջին երկու երկրներում հիվանդության բռնկումը վերջնականապես ավարտված Է հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում