Հայաստանում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը. ՍԱՊԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Հայաստանում խոզերի աֆրիկական ժանտախտի տարածման մասին լուրերը: Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ իրենց մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին:

«Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս շուկա չի հանվել: Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշվում է հայտարարության մեջ:

ՍԱՊԾ-ն հորդորում է ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում