Միջազգային

Էբոլայից ապաքինված բուժաշխատողը ծառայելու Է վերադարձել Աֆրիկա

1 րոպեի ընթերցում

Էբոլայից ապաքինված բուժաշխատողը ծառայելու Է վերադարձել Աֆրիկա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայից կամավոր բուժաշխատողը, որն Էբոլա տենդով հիվանդացել էր Սիեռա Լեոնեում աշխատելու ընթացքում, գործունեությունը կշարունակի երկրի մայրաքաղաք Ֆրիթաունի հիվանդանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ուիլյամ Փուլին կուսուցանի Էբոլա տենդով վարակված հիվանդներին սպասարկող աշխատակիցներին, ինչպես նաեւ կօգնի նոր մեկուսարանների կազմակերպմանը:

Նա ապաքինվել է Zmapp փորձարարական պատրաստուկով բուժընթացի շնորհիվ եւ այժմ նրա մոտ իմունիտետ է ստեղծվել Էբոլայի նկատմամբ:

Թեեւ պարզ չէ, թե որքան երկար եւ հուսալի կգործի վիրուսից իմունային պաշտպանությունը, Փուլիի խոսքով, ինքն անհամբերությամբ Է սպասում աշխատանքը վերսկսելուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում