Աֆրիկացիների սովորույթները խանգարում են պայքարել Էբոլայի դեմ. ՄԱԿ-ի փորձագետներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա տենդի մասին աֆրիկացիների ոչ հավաստի պատկերացումներն եւ տեղական սովորույթները խանգարում են բժիշկներին պայքարել հիվանդության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռոսպոտրեբնադզորը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաքելության նիստի մասնակիցների հայտարարությունը:
Նիստը նախօրյակին անցկացվել Է Գանայում: Մասնակիցները նշել են հոգեբանական գործոնի կարեւորությունը: «Հիվանդության վերաբերյալ ոչ հավաստի պատկերացումները եւ նախապաշարումներն զգալիորեն նվազեցնում են հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունն ախտահարված տարածաշրջաններում»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Վեկտոր» վիրուսաբանական կենտրոնի (Նովոսիբիրսկ) գլխավոր տնօրեն Վալերի Միխեեւը, որը ռուսական բրիգադի կազմում աշխատել Է Գվինեայում, հայտնել Է, որ հիվանդության արագ տարածումը հիմնականում տեղի Է ունենում չզարգացած բժշկության, սովորույթների պատճառով, որոնց համաձայն, օրինակ, մահացած մարդու բոլոր ազգականները պարտադիր կարգով պետք Է նրան համբուրեն: Նաեւ, նրա խոսքով՝ հիվանդներին թաղելիս մասնագետները բախվել են խնդրի, քանի որ տեղի բնակիչները բուժաշխատողներին թույլ չեն տալիս ախտահանել հիվանդության օջախը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ Էբոլա տենդը կարող է տարածվել ամբողջ աշխարհում, եթե արդյունավետ պայքար չմղվի Արեւմտյան Աֆրիկայում դրա տարածման դեմ: «Համաճարակի դեմ անհրաժեշտ է գրոհել այնտեղ, որտեղ գտնվում է դրա ակունքը՝ Արեւմտյան Աֆրիկայում»,- ասել է Օբաման: ԱՄՆ-ի նախագահը Էբոլայի համաճարակի հետ կապված իրադրությունը տեսակապով քննարկել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում այդ վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: