Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանահայ օգնության խաչի աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը հոկտեմբերի 9-ի առավոտյան իր գրասենյակում ընդունել է Լիբանանահայ օգնության խաչի շրջանային վարչության 11 անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Այցելության նպատակն էր ստանալ Վեհափառ հայրապետի օրհնությունը և թելադրանքները: Լիբանանահայ օգնության խաչի վարչությունը Նորին Սրբությանն է տրամադրել առաջիկա երկու տարվա իրենց աշխատանքի ծրագիրը:

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Օգնության խաչի ծառայությունը մեր ժողովրդի զավակներին և կարիքավոր ընտանիքներին: Նա հատկապես ողջունել է Սիրիայի տագնապի հետևանքով Լիբանանում հաստատված սիրիահայ կարիքավոր ընտանիքներին մատուցած ծառայությունը:

Վեհափառ Հայրապետը շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աջակցությունն այն բոլոր աշխատանքներին ու ծրագրերին, որոնց նպատակն է օգտակար լինել սիրիահայ ընտանիքների դիմագրաված կարիքներին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո