Միջազգային

Կանադան 300 հազար պաշտպանական դիմակ կուղարկի Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

1 րոպեի ընթերցում

Կանադան 300 հազար պաշտպանական դիմակ կուղարկի Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները մահացու վտանգավոր Էբոլա վիրուսի դեմ պայքարի շրջանակներում Արեւմտյան Աֆրիկայի երկրներ կուղարկեն 300 հազար պաշտպանական դիմակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության հաղորդագրության մեջ:

Պաշտպանական դիմակների առաջին խմբաքանակը՝ 128 հազար հատ թվաքանակով, Սիեռա-Լեոնե Էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին: Ինչպես սպասվում Է, մնացած բեռը տեղ կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ավելի վաղ վիրուսի դեմ պայքարի շրջանակներում Սիեռա-Լեոնե Էր ուղարկվել բժշկական փորձագետների երկու խումբ:

Էբոլա վիրուսը շարունակում Է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են արդեն գրանցվել Լիբերիայում, Սիեռա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը հասել Է 3431-ի, վարակված Է 7470 մարդ: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում