Միջազգային

Կուբացի բժիշկների առաջին խումբը մեկնել է Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

2 րոպեի ընթերցում

Կուբացի բժիշկների առաջին խումբը մեկնել է Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբացի 165 բուժաշխատողներից բաղկացած առաջին խումբը ուղեւորվել է Սիեռա Լեոնե՝ օգնություն ցուցաբերելու Էբոլա տենդի տարածման դեմ պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Televisia մեքսիկական հեռուստաալիքին: Պատվիրակության կազմում եմ 63 բժիշկ եւ 102 սանիտար: Նրանք բոլորն էլ մյուս երկրներում բուժօգնություն ցուցաբերելու մեծ փորձ ունեն եւ ընտրվել են կամավորների թվից:

Բուժաշխատողներին Հավանայի օդանավակայանում հրաժեշտ է տվել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն: Մոտ ժամանակներս կուբացի բժիշկների եւս մեկ խումբ կմեկնի Լիբերիա եւ Գվինեա:

Սեպտեմբերի վերջին Կուբայի իշխանությունները հայտարարել էին, որ 461 բժիշկ են ուղարկելու Աֆրիկայի երկրներ՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար: Ընդամենը Աֆրիկա ուղեւորվելու իրենց պատրաստակամության մասին հայտարարել էին շուրջ 15 հազար կուբացի բժիշկներ:

Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են գրանցվել արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3338-ի: Կազմակերպության տվյալներով՝ ընդամենն Արեւմտյան Աֆրիկայում գրանցվել է վիրուսով վարակվելու 7 հազար 158 դեպք: «Փրկեք երեխաներին» ավստրիական բարեգործական հիմնադրամի տվյալներով՝ ամեն ժամ Էբոլա մահացու վիրուսով հինգ մարդ Է վարակվում Սիեռա Լեոնեում:

Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի:հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում