Միջազգային

Կուբան 400-ից ավելի բժիշկ է ուղարկում Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

2 րոպեի ընթերցում

Կուբան 400-ից ավելի բժիշկ է ուղարկում Աֆրիկա՝ պայքարելու Էբոլայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի իշխանությունները մոտ ժամանակներս 461 բժիշկ կուղարկեն Աֆրիկայի երկրներ՝ պայքարելու Էբոլա վիրուսի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կուբայի հանրային առողջապահության նախարարության բժշկական համագործակցության կենտրոնական բաժանմունքի տնօրեն Ռեգլա Անգուլո Պարդոն:

Կուբացի բժիշկները կմեկնեն Սիեռա Լեոնե, Լիբերիա եւ Գվինեա, երկրներ, որոնք առավել շատ են տուժել վիրուսից, նշում է Prensa Latina գործակալությունը:

Կուբան առաջին երկիրն էր, որը պատրաստակամություն է հայտնել իր բժիշկներին ուղարկել վիրուսի տարածմանը դիմակայելու համար: Ընդամենն Աֆրիկա մեկնելու իրենց պատրաստակամության մասին հայտնել են կուբացի շուրջ 15 հազար բժիշկներ:

165 բժշկից բաղկացած առաջին խումբը հոկտեմբերի սկզբին կուղեւորվի Սիեռա Լեոնե, մյուսները՝ Լիբերիա եւ Գվինեա կմեկնեն ավելի ուշ,

Ինչպես հաղորդել են աֆրիկյան ԶԼՄ-ները, Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարելու նպատակով Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բեյ Կորոման անժամկետ կարանտին Է սահմանել երկրի երեք շրջաններում: Մեկուսացման միջոցներ են ձեռնարկվել Պորտո Լոկո, Բոմբալի եւ Մոյամբա շրջաններում, որոնցում ապրում Է մոտավորապես 1,2 մլն մարդ: Այդպիսով, կարանտինի ռեժիմը գործում Է երկրի 14 շրջաններից արդեն 5-ում:

Այս շաբաթ ավելի վաղ Սիեռա Լեոնեի բանակը փակել Է երկու հարեւան պետությունների՝ Լիբերիայի եւ Գվինեայի հետ սահմանները, որպեսզի կանխի հիվանդության տարածումը: Իշխանությունների կարգադրությամբ կառավարական զինված ուժերի ջոկատներ են ուղարկվել սահմնապահ բոլոր կետեր;

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել Է 2917-ի, վիրուսով վարակվել Է 6263 մարդ: Ավելի վաղ նշվել Էր 2793 մահացածների եւ 5762 վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում