Երևանում «Մերսեդես»-ի և «Ֆոկսվագեն Գոլֆ»-ի բախումից 4 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿՓՋ-ն և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 01 OD 909 պետհամարանիշի (վարորդ Վ. Մ., ծնվ.1989թ.) և «Ֆոկսվագեն Գոլֆ» մակնիշի 80 ՕՕ 909 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից, «Ֆոկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ռ.-ն (ծնվ.1989թ.), ուղևորներ Մ. Կ.-ն (ծնվ.1993թ.) և Հ.Թ.-ն (ծնվ.1993թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Մ.-ն տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից, Ա.Թ.-ն հիվանդանոցում ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ա. Ռ.-ի և Մ.Կ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում