Երևանի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում 3 մեքենաներ են բախվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին` ժամը 01.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 31 UU 777, «Միտցուբիշի» 34 PF 996 և «Դեյվու» մակնիշի 00 LO 134 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1987թ. ծնված Պ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում