Միջազգային

Ֆրանսիայում ավտոբուսի և բեռնատարի բախումից տուժել է 24 մարդ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ավտոբուսի և բեռնատարի բախումից տուժել է 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանիսայի հարավում ուղևորատար ավտոբուսիև բեռնատարի բախման հետևանքով ավելի քան 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, ավտովթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 5.30-ին, Էկս-ան-Պրովանս քաղաքից ոչ հեռու:

Մարոկոյի պետհամարանիշներով ավտոբուսում եղել է 49 ուղևոր` հիմնականում աֆրիկյան երկրների քաղաքացիներ, որոնց թվում եղել է 18 երեխա:

Դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 24 անձանցից հինգը երեխաներ են: Բոլոր տուժածները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են մոտական հիվանդանոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում