Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսից մահացած մարդկանց թիվը հասել Է 1229-ի. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսից մահացած մարդկանց թիվը հասել Է 1229-ի. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման հետեւանքով մահացած մարդկանց թիվը հասել է 1229-ի, 2240-ն ախտահարված է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակարեպության (ԱՀԿ) տարածած տվյալներով՝ հիվանդության բռնկումը շարունակում Է թափ հավաքել Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում եւ Նիգերիայում: Օգոստոսի 14-ից մինչեւ 16-ն այս երկրներում ախտահարվել է 113 մարդ: Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում 84 մարդ մահացել է:

Ընդհանուր առմամբ անցյալ տարվա դեկտեմբերից, երբ սկսվել Է հիվանդության բռնկումը, Լիբերիայում, դրանից մահացելԷ 466 մարդ, Գվինեայում՝ 394, Սիեռա Լեոնեում՝ 365, Նիգեիրայում՝ 4 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում