Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի նախագահի ելույթը անհանգստացրել է Թուրքիայի Մեջլիսի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին» խորագրով միջոցառման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելույթը անհանգստացրել է պաշտոնական Անկարային: Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը այդ կապակցությամբ հատուկ նամակ է ուղարկել Լամերթին` իր մտահոգությունը հայտնելով վերջինիս խոսքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Մասնավորապես թուրքական կողմին չի գոհացրել այն, որ Բունդեսթագի նախագահը միջոցառման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Հայերի աքսորի և ոչնչացման հետ մեկտեղ տեղահանումն ու մասսայական սպանությունը վերածվել էին պատերազմական գործիքի»:

Իր նամակում Թուրքիայի Մեջլիսի նախագահը թուրքական կողմին հատուկ ձևով արդարացել է, թե «հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել պատերազմական պայմաններով, և այն չի կարող համարվել ոչ աքսոր, ոչ էլ զանգվածային սպանություն»: Չիչեքը նշել է, որ պատերազմը «թե’ հայերի, թե’ թուրքերի համար մեծ ցավերի շրջան է եղել»:Անդրադառնալով Լամերթի խոսքերին` Մեջլիսի նախագահը կոչ է արել Գերմանիային «անկողմանակալ վերաբերմունք ցուցաբերել»: Իր նամակում նա հայտնել է նաև իր ցանկությունը` քննարկելու խնդրի մանրամասներն առաջիկա հանդիպման ժամանակ:

Հայերեն

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է նույնը

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում բացվեց «Ինքնանկարի փորձ» ցուցադրությունը

Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման պայմանները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/02/25

Ասիական ինդեքսներ - 11/02/25

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին