ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/56SxU7U1IkPcTzIPHUtglj9TaGkxM20hakeSUwj9.webp)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: