Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի նախագահի ելույթը անհանգստացրել է Թուրքիայի Մեջլիսի նախագահին

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի նախագահի ելույթը անհանգստացրել է Թուրքիայի Մեջլիսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին» խորագրով միջոցառման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելույթը անհանգստացրել է պաշտոնական Անկարային: Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը այդ կապակցությամբ հատուկ նամակ է ուղարկել Լամերթին` իր մտահոգությունը հայտնելով վերջինիս խոսքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Մասնավորապես թուրքական կողմին չի գոհացրել այն, որ Բունդեսթագի նախագահը միջոցառման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Հայերի աքսորի և ոչնչացման հետ մեկտեղ տեղահանումն ու մասսայական սպանությունը վերածվել էին պատերազմական գործիքի»:

Իր նամակում Թուրքիայի Մեջլիսի նախագահը թուրքական կողմին հատուկ ձևով արդարացել է, թե «հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել պատերազմական պայմաններով, և այն չի կարող համարվել ոչ աքսոր, ոչ էլ զանգվածային սպանություն»: Չիչեքը նշել է, որ պատերազմը «թե’ հայերի, թե’ թուրքերի համար մեծ ցավերի շրջան է եղել»:Անդրադառնալով Լամերթի խոսքերին` Մեջլիսի նախագահը կոչ է արել Գերմանիային «անկողմանակալ վերաբերմունք ցուցաբերել»: Իր նամակում նա հայտնել է նաև իր ցանկությունը` քննարկելու խնդրի մանրամասներն առաջիկա հանդիպման ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում