ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հայաստանի ԱԳ նախարարությունը վստահություն է հայտնել, որ Երևանի և Թեհրանի միջև զարգացող հարաբերություններն ավելի շատ կզարգացնեն արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը։
«Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է գրառման մեջ:
On the 46th anniversary of the Islamic Revolution, we extend warm congratulations to our colleagues & friendly people of #Iran. Our strong bond & evolving relations will contribute to even greater development of ties between our countries. pic.twitter.com/IGscYesN3v
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) February 11, 2025