Հայաստան

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ»-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ»-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող պահածոների արտադրությամբ զբաղվող «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության պահանջների խախտումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ընկերությունը պահածոների արտադրամասի գազի 2 կաթսաները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է կաթսաների ապօրինի շահագործումը։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 430.000 դրամ։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 78.900 դրամի չափով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում