Քաղաքականություն

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ զգալիորեն առաջ է անցել տնտեսական հարաբերություններից, բացն անհրաժեշտ է լրացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ 

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության և տնտեսական համագործակցության միջև։  Եվ, կարծում եմ, որ այս բացը պետք է լրացնել։ Բնականաբար, ոչ թե քաղաքական երկխոսությունը նվազեցնելու հաշվին, այլ տնտեսական համագործակցությունը մեծացնելու հաշվին»,- ընդգծեց Եղոյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում