Տարածաշրջանային

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Սերժ Սարգսյան: ԼՐԱՑՎԱԾ

3 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Սերժ Սարգսյան: ԼՐԱՑՎԱԾ

ՍՈՉԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանը Սոչիում համակողմանի ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ու կոչ է արել Ադրբեջանի ղեկավարին` հրաժարվել ոչ մի տեղ չտանող հռետորաբանությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սոչիում անցկացվող Հայաստանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, և որ խաղաղության անհրաժեշությունը գիտակցվել է դեռ 1990-ականների սկզբին: ՀՀ նախագահն ասել է. «Մենք կարծում ենք, որ իրականում խնդիրը հնարավոր է լուծել, և պետք է լուծել փոխզիջումների հիման վրա` այն սկզբունքների համաձայն, որ մեզ առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը ողջ ընթացքում հղում է կատարում ՄԱԿ չորս բանաձևերին, սակայն ես հռետորական հարց ունեմ պարոն Ալիևին. այդ բանաձևերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միակը, ով կատարել է այդ բանաձևերը Հայաստանն է, որ օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ականների սկզբի իրադարձություններին, կարծում եմ, մի կողմից լավ կլինի, իսկս մյուս կողմից, ինչ որ բան կարող է և ձգձգվի: Լավ կլինի, որովհետև այն ժամանակ հանգեցինք եզրակացության, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ, եթե կրկին իրար պետք է մեղադրենք, կարծում եմ հարցը երկար ժամանակ չի լուծվի»:

Հայաստանի նախագահը շնորհակալությունը հայտնել ՌԴ ղեկավարին խնդրի կարգավորման նկատմամբ տրամադրվածության համար և նշել, որ խնդրի խաղաղ լուծումը բխում է ՀՀ շահերից:

15:39

ՍՈՉԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծում կստանա մոտ ապագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ИТАР- ТАСС-ը, Սոչիում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով, այն սկզբունքներով, որ առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման եղանակով, այն սկզբունքների հիման վրա, որ մեզ առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև ավելացրել է, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում