Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին եւ նրա հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր եւ նախագահ Սիլվանա Կոխ-Մերինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների եւ Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:

Ըստ աղբյուրի՝ զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության եւ ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:

Նշվում է, որ Աննա Հակոբյանը եւ գերմանացի հյուրը հանդիպել են նաեւ Եվրոպական խորհրդարանի եւ Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին եւ հանձնաժողովի անդամներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում