Պատահարների հետևանքով մի շարք ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են մի շարք պատահարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը, ուղևորը և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավելի ուշ՝ օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ, ինչից հետո երթուղայինի վարորդը առանց օգնություն ցուցաբերելու` թողել է դեպքի վայրը և հեռացել:

Դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում