Ազատամարտիկներն ու հետախույզը պատերազմի վերսկսման հավանականություն չեն տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախույզ Վովա Վարդանովն ու ազատամարտիկներն առաջնահերթ են համարում սահմանները տեխնիկապես վերազինելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, նրանք առաջարկում են անօդաչու թռչող սարքերով ապահովել սահմանները, տեղական զենք արտադրողներին մեծ տեղ հատկացնել, զարգացնել ռազմաարդյունաբերությունը, ստեղծել հատուկ մարտական արագ արձանգանքման կենտրոն` ուժային տեսքով, որը կպայքարի հակառակորդի կողմից ահաբեկչական, հետախույզ-դիվերսիոն գործողությունների դեմ: «Անօդաչու թռչող սարքերով պետք է ապահովել սահմանը, որոնք պետք է արտադրվեն հենց Հայաստանում: Այսպիսի տեխնիկական վերազինման միջոցով հակառակորդի տարածքը ուշադրության տակ ես պահում, որը թույլ է տալիս ճիշտ կազմակերպել պաշտպանությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց հետախույզը: Նրա դիտարկմամբ` ներկայում հայ զինվորներն իրենց զգոնության շնորհիվ կարողանում են ապահովել անվտանգության մոտ 60-70 տոկոսը, իսկ սարքերով հագեցնելու դեպքում շատ ավելի կբարձրացվի պաշտպանությունը:

Ազատամարտիկ Վարդան Ենոքյանի խոսքով` ինքը չի կարծում, որ Հայաստանում խուճապային իրավիճակ է: «Ընդհակառակը, ես խուճապ տեսնում եմ մյուս կողմից, երբ տեսանյութեր են տարածվել, որ մեքերաները բարձած գնում են գյուղերից: Իսկ մերոնք ավտոները բարձած գնում են սահման»,-ասաց Վարդան Ենոքյանը:

Բանախոսները միակարծիք են, որ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է: «Պատերազմ չի լինի, բայց եթե չես ուզում պատերազմել, պետք է պատրաստ լինես պատերազմի: Մենք պատաստ ենք պատերազմի, մեր զինվորների մարտական պատրաստամականությունը շատ բարձր է»,-նշեց ազատամարտիկը:

Հրամանատար-ազատամարտիկ Արտակ Բագրատյանն էլ նշեց, որ ամեն տարի էլ նույն իրավիճակը կրկնվում է, այնպես որ ռազմական գործողություններ չեն սպասվում: «Այս տարի նոր պաշտպանության նախարար ունի Ադրբեջանը, հետախույզ-դիվերսիոն խմբերը քննություն են հանձնում… Լայնամասշտաբ պատերազմ, չեմ կարծում, որ կծավալվի: Նրանք գիտեն, որ իրենց բանակը չի կարող լուծել այն խնդիրները, որոնք դնում են իրենց առջև»,-ասաց հրամանատար-ազատամարտիկը:

Բանախոսները համոզված են, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում յուրաքանչյուր կամավորի ներկայությունը ռազմի դաշտում կարող է օգտակար լինել, մնում է նրանց հնարավորությունները ճիշտ օգագործել:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ ունենալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 6 զոհ: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել